Jump to content

Մոխրոտի պատմությունը 3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոխրոտի պատմությունը 3
անգլ.՝ A Cinderella Story: Once Upon a Song
Երկիր ԱՄՆ
Ժանրֆիլմ անչափահասների համար, ռոմանտիկ ֆիլմ, կինոկատակերգություն և երաժշտական ֆիլմ
Թվականդեկտեմբերի 9, 2011[1] և 2011
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴեյմոն Սանտոստեֆանո
ՊրոդյուսերՔրիս Ֆոս և Միշել Ջոնսթոն
Սցենարի հեղինակԷրիկ Փեթերսոն
ԴերակատարներԼյուսի Հեյլ, Ֆրեդի Սթրոմա, Մեգան Փարք և Միսի Փայլ
ՄոնտաժԹոնի Լոմբարդո
Պատմվածքի վայրՀյուսիսային Կարոլինա
Նկարահանման վայրՈւիլմինգտոն
ԿինոընկերությունWarner Bros.
Տևողություն88 րոպե

«Մոխրոտի պատմությունը 3» (անգլ.՝ A Cinderella Story: Once Upon a Song), ֆիլմը նկարահանվել է 2011 թվականին ռեժիսոր Դեյմոն Սանտոստեֆանոյի կողմից։ Ֆիլմում պատմվում է «Մոխրոտիկ» հեքիաթի ժամանակակից մեկնաբանումը։ Այն հանդիսանում է 2004 թվականի «Մոխրոտի պատմությունը» և 2008 թվականի «Եվս մի պատմություն Մոխրոտիկի մասին» ֆիլմերի շարունակությունը։ DVD պրեմիերան կայացել է 2011 թվականի սեպտեմբերի 6-ին։

Հոր մահից հետո Քետին ապրում է կիսաքանդ խորդանոցում իր խորթ մոր՝ Գեյլի հետ, որը նրան վերաբերվում և օգտագործում էր որպես անձնական քարտուղարուհի և տան ծառա։ Բացի դրանից, երիտասարդ աղջկա կյանքը թունավորում էին մեծամիտ, խորթ քույրը՝ Բեֆը և փոքր, խորթ եղբայր Վիկտորան։ Բայց Քետին չէր հուսահատվում, քանի որ նրա կյանքում կար մի նվիրական կիրք՝ երաժշտությունը։ Աղջիկը հրաշալի երգում էր, երգեր էր գրում և երազում էր, որ մի օր դրանք կկատարի բեմում։

Գեյլի արվեստի դպրոց մի անգամ ժամանում է ճանաչված երաժիշտ և պրոդյուսեր Գայ Մորգանը։ Նա ցանկանում էր, որ իր տղա Լյուկը շարունակի իր աշխատանքը և դրա համար փնտրում էր տաղանդավոր և երիտասարդ կատարողի։ Դրա համար դպրոցում որոշվում է անցկացնել Երաժշտական մրցույթ, որի հաղթողը կստանա այդքան ցանկալի պայմանագիրը։

Խորամանկ Գեյլը միանգամից ծրագիր է մշակում՝ Քետին նոր երգ կգրի, իսկ Բեֆը կկատարի այն ֆոնոգրամմայի ներքո։ Քետին այդ ամենը դուր չեկավ, բայց նրա կարծիքը ոչ ոք չէր հարցնում։

Քետը պատահական իմանում է, որ Լյուկը նույնպես երգեր է գրում և ցանկանում է զբաղվել արվեստով։ Աղջիկը ցանկանում է իմանալ նրա կարծիքը իր երգերի մասին և, չնայած Գեյլի արգելքներին, նա գնում է պարահանդեսի և բոլորի աչքից հեռու կատարում է իր ստեղծագործություններից մի քանիսը։ Լյուկը սիրահարվում է նրա ձայնին և խնդրում է, որ նա բացի իր դեմքր։ Բայց Քետին ստիպված էր շտապ լքել խնջույքը և այդպես էլ չբացահայտելով իր ինքնությունը՝ գնում է։ Հաջորդ օրը Լյուկը լսում է, թե ինչպես է Բեֆը փորձ անում Քետի ձայնագրած համարով։ Տղան ճանաչում է այդ չքնաղ ձայնը և իր օգնությունն է առաջարկում Բեֆին, որպեսզի օգնի ավելի լավ պատրաստվել մրցույթին։ Իսկ Քետը լուռ դիտում էր, թե ինչպես է Բեֆը իրենց խլում թե իր ստեղծագործությունը և թե իր հաղթանակը։

Վերջապես գալիս է մրցույթի շատ սպասված օրը։ Բեֆը դուրս է գալիս բեմ և սկսում է «երգել»։ Ժյուրիի անդամներն ու դահլիճը հիացած էին։ Քետին հասկանում էր, որ հաղթանակը քրոջ կողմն է։ Բայց այդ պահին գործին խառնվում է փոքրիկ եղբայր Վիկտորը, որը որոշել էի օգնել խորթ քրոջը, որն իր մասին մորից ավելի լավ էր հոգ տարնում։ Տղան անջատում է Բեֆի ֆոնոգրամման և հենց ելույթի ժամանակ էլ սուտը բացահայտվում է։ Խայտառակված Գեյլն ու նրա աղջիկը մնում են առամց որևէ բանի։ իսկ Քետը Լյուկից միասին ալբոմ ձայնագրելու առաջարկ է ստանում։

  • Լյուսի Հեյլ - Քետի Գիբբս
  • Ֆրեդդի Ստրոմա - Լյուկ Մորգան
  • Միսսի Պայլ - Գեյլ Վան Ռավենսեյ
  • Մեգան Պարկ - Բեֆ Վան Րավենսվեյ
  • Մետտյու Լինտց - Վիկտոր Վան Րավենսվեյ
  • Մանու Նարայան - Րավի
  • Ջեսսալին Վանլիմ- Անժելա
  • Տիտուս Մակին - Միկի Օ’Մելլի
  • Դիկրան Տուլեյն - Գայ Մորգան
  • Լյուսի Դեվենպորտ - տիկին Պլյումբերդ
  • Օնիրա Սատտերվայտ - խենթ աղջիկ

Նկարահանող խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ռեժիսոր։ Դեյմոն Սանտոստեֆանո
  • Պրոդյուսերներ։ Իլիսա Գուդման, Միշել Ջոնստոն, Թոմ Քենիստիոն, Դիլան Սելլերս, Կլիֆֆորդ Վերբեր
  • Սցենարի հեղինակներ։ Էրիկ Պատտերսոն, Ջեսսիկա Սքոտտ
  • Կոմպոզիտոր։ Բրադեն Կիմբոլլ
  • Օպերատոր։ Ջոն Պիտերս

Սաունդթրեքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Lucy Hale - Run This Town
  • Lucy Hale - Bless Myself
  • Lucy Hale - Make You Believe
  • Freddie Stroma - Knockin
  • Lucy Hale - Extra Ordinary
  • Manu Narayan - Oh Mere Dilruba
  • Freddie Stroma - Possibilities
  • Big Pain Ticket - Twisted Serenade
  • Oral Majority - Knockin
  • The Co-Writes - Crazy Girl

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]